00:00:00

Ռուսաստանը արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը իր տարածք

15:27, 16 հոկտեմբեր 2020 Աշխարհ

«Ռոսսելխոզնադզորը» արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը Ռուսաստանի Նովոռոսիյսկ եւ Տուապսե նավահանգիստներ։ Այս մասին հայտնում է «ՊոլիտՆավիգատոր»-ը, վկայակոչելով ռուսական «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջռեգիոնալ վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։ Ըստ պաշտոնական վարկածի, լաբորատոր քննությունը պարզել է, որ 68,87 տոննա թարմ թուրքական մանդարինի մեջ առկա է եղել միջերկրածովյան պտղաճանճ, ինչով պայամանվորված էլ խմբաքանակի մուտքը Ռուսաստան արգելվել է։ Այդ մանդարինը պետք է վաճառվեր Կրասնոդարում, Մոսկվայում եւ Նովոռոիսյկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր