00:00:00

Հայ բժիշկները վիրահատել են Արցախի ՊԲ կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին

14:17, 16 հոկտեմբեր 2020

Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին: Инфотека24 պորտալում  հայտնվել է ռազմագերու՝ բժշկական հաստատությունում գտնվելու տեսանյութը․ այնտեղ նա բուժում է անցնում։ Հիշեցնենք, որ նախօրեին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ադրբեջանցի զինվորականները ցուցադրաբար գնդակահարում են հայ աշխարհազորայիններին, որոնք գերության մեջ էին հայտնվել և զենքերը վայր դրել։ Ընդ որում, հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան էր։ Այս առնչությամբ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լրատվականներում կարդացի, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն: Կրկնվում եմ, բայց մեր արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականներից մեկը եղել է հենց ռազմագերիների հետ վարվելաձևը, որը տեղավորվել է հումանիզմի և մնացած կոնվենցիաների տիրույթում: Ավելի պարզ, ադրբեջանցին իմանալով իր հաձնվելուց հետո հետագա ճակատագիրը, նախընտրել է գերի ընկնել, քան կռվել, իսկ մեր տղաները միշտ նախընտրել են նռնակով պայթեցնել իրանց և թշնամուն համատեղ, քան հանձնվել: Ռոբերտ Աբաջյանը և մյուսները վկա... Հ.Գ. անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր