00:00:00

Կարմիր շուկան շարունակել են թիրախավորել. ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել. Արտակ Բեգլարյան

14:04, 16 հոկտեմբեր 2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։ «Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունւ Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։ Նա հայտնել է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում ընդհանուր առմամբ 34 զոհ կա արդեն իսկ, ինչպես նաև երկու գերի է գնդակահարվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր