00:00:00

«Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն». Արման Եղոյանը հանդիպել է Շոմբի Շարփի հետ

13:48, 16 հոկտեմբեր 2020

Այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի եւ նրա կողմից ներգաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին եւ տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, եւ որ որեւէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։ Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր