00:00:00

Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:30, 16 հոկտեմբեր 2020

Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ու Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի նախագահը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր