00:00:00

Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի. ՊՆ ներկայացուցիչ

12:15, 16 հոկտեմբեր 2020

Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի»,-հավելել է նա: Ավելի վաղ նա հայտնել էր. «Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր