00:00:00

Շատերդ գրում եք ու հարցնում`«ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր. Արթուր Դանիելյան

10:57, 16 հոկտեմբեր 2020

5 օր շարունակ հարվածելով թմբերին մեր դիրքի դիմաց «հերթապահող» տանկերից մեկը վերջապես հաջողության հասավ: 240 կրակոցներից մեկը խոցեց խրամաբջիջը վիրավորելով մեր ժամկետայիններից մեկին: Առաջին վիրավորն էր: Շտապօգնությունը շուտ հասավ, երիտասարդի կյանքը հաջողվեց փրկել: Այս մասին ֆեյսբուկի իր էջում գրառում է արել «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։ «Ցերեկը մտա տեսնեմ ինչ վիճակ ա բջիջում ու տեսա դիտակետի պատին գրված «AC Milan»-ը: Իմացողները գիտեն հատկապես իմ մոտ դա ինչ զգացում առաջացրեց: Կա էս սերունդի մեջ դեռ իսկական ֆուտբոլ գնահատող էլի... Էսօր վերջապես դիրքից իջա, որ հերթափոխ կազմակերպեմ ու իմացա, որ Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը, ասի գրեմ, որ իմանան, որ մենք էլ Միլանն ենք ճանաչել: Վերջում պակասող «n»-ն էսօր կգնամ կլարցնեմ: Հ.Գ. շատերդ գրում եք ու հարցնում` «ի՞նչ ա պետք», զինվոր ա պետք ժողովուդ ջան, զինվոր! Կամեցողները կարող են կապվել ժամանակավորապես շարքից դուրս եկած մեր Azat Adamyanի հետ», - գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր