00:00:00

Միլան քաղաքն ընդունեց Արցախի Անկախությունը (ֆոտո)

09:43, 16 հոկտեմբեր 2020

Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»: Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով»: Նշենք, որ Facebook-ի իր էջում Մաթեո Ֆորտեն գրել է. «Հայաստանի հյուպատոսի պատվավոր ներկայությամբ քաղաքային խորհուրդը քիչ առաջ հավանություն տվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ Արցախի Հանրապետությունը ճանաչող իմ նախաձեռնությանը: 1997-ից հետո, երբ քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին բացում է ճանապարհը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր