00:00:00

Էստոնիան 100 000 եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար

23:42, 15 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Էստոնիան կառավարության պահուստային ֆոնդից 100 000 եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, հաղորդում է Politika պորտալը: «Լեռնային Ղարաբաղում առաջնագծի երկու կողմերում էլ իրավիճակը հումանիտար ճգնաժամի եզրին է, ուստի մենք չենք կարող պարզապես հանդիսատես մնալ»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն: «Ես առաջարկել եմ կառավարությանը 100 000 եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, ինչին կառավարությունն աջակցել է»,- ասել է նա: «Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ երրորդ կողմերը չպետք է միջամտեն հակամարտությանը: Նա նշել է, որ Էստոնիան սատարում է բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցը բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր