Tert.am-ը գրում է. Երկու շաբաթ առաջ` հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները:
Երկվորյակ եղբայրները Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ էին: Էդգարը դուդուկն էր ընտրել, մեկ տարի անց Վահեն էր հետևել նրա օրինակին ու բռնել երաժշտության ուղին` ընտրելով կլարնետը: 2018թ.-ին տղաներն ուսումը կիսատ էին թողել, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարեն: Եղբայրների զորացրմանը մնացել էր երեք ամիս, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար: Մանրամասները` տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=op_umFmGMJU&feature=emb_logo