00:00:00

Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

22:13, 15 հոկտեմբեր 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաեւ՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում եւ դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին: Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, եւ դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը: Քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր