00:00:00

Արտակ Բուդաղյանին եւ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհվեց

17:04, 15 հոկտեմբեր 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասվում է հրամանագրում: Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր