00:00:00

Ղրղզստանի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

14:10, 15 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, այս մասին հինգշաբթի հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը: «Ես կառչած չեմ իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափում և  կրակում սեփական քաղաքացիներին: Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին», - ասվում է նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նրա խոսքով` Ղրղզստանում խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, ժողովրդի միասնությունն ու հասարակության մեջ հանգստությունը «ամեն ինչից վեր» են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր