00:00:00

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

21:02, 14 հոկտեմբեր 2020 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: Էրդողանի հետ զրույցում Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղի մարտերում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների մասնակցության մասին: Երկու նախագահները հանդես են եկել Ղարաբաղի հարցով քաղաքական բանակցությունների ակտիվացման կոչով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Պուտինը Էրդողանին հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր