00:00:00

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին ԼՂ հակամարտության հարցում

20:25, 14 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության գործում, և Վաշինգտոնը կոչ է անում Թուրքիային նման բան չանել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չորեքշաբթի կայացած հեռախոսային ճեպազրույցի ժամանակ: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան սկսել է աջակցություն ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին այն հարցով, որ չմիջամտեն տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել է Պոմպեոն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր