00:00:00

Եվրամիությունը դժվար թե պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ հոկտեմբերի 15-16-ին կայանալիք գագաթնաժողովին

19:54, 14 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը դժվար թե պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ հոկտեմբերի 15-16-ին կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը գերմանական կառավարությունում: Հունաստանը խնդրանքով էր դիմել բարձրացնել այդ հարցը ԵՄ առաջնորդների երկօրյա հանդիպմանը Բրյուսելում: Գերմանիան չի ակնկալում, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ-ն կփոխի իր դիրքորոշումը վերջին գագաթնաժողովին պատժիչ միջոցներ չկիրառելու մասին որոշումից ընդամենը երկու շաբաթ անց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր