00:00:00

Բելառուսի դեսպանատուն. ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռ չի մատակարարվել

20:05, 14 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Դա ամենաճշգրիտ եւ հստակ տեղեկությունն է: Այս մասին ասվում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան հայտարարության մեջ: «Հաշվի առնելով հոկտեմբերի 12-ին Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի եւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի միջեւ կայացած հանդիպումը՝ անհրաժեշտ ենք համարում անել հետեւյալ հայտարարությունը. Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Բելառուսի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ հստակ եւ միանշանակ պատասխան է տրվել մեր հայ գործընկերոջ հարցին. վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի մասով ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին որեւէ ռազմական բեռի մատակարարում չի իրականացվել: Անիմաստ է այդ թեմային վերադառնալը:
Բելառուսում ցավում ենք ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար: Ներկայիս իրավիճակում չափազանց կարեւոր է արնահեղությունը դադարեցնելն ու նոր զոհերից խուսափելը: Այդ պատճառով կցանկանային ուշադրությունը հրավիրել սեպտեմբերի 28-ին Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որում մենք ոչ միայն կոչ ենք անում, այլեւ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից եւ միջոցներ գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Բելառուսը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել կողմերի երկխոսությանը նպաստելու համար: Բացի այդ, նպատակահարմար ենք համարում, որպեսզի Հայաստանի մեդիան ուշադրություն դարձնի բացառապես ստուգված տեղեկատվությանը առաջին հերթին նման զգայուն հարցերում, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր