00:00:00

Ռոհանի. Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք

19:14, 14 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք գնել կամ վաճառել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը: «Կիրակի մենք ազգին կհայտնենք այս բարի լուրը, որ զենքի 10-ամյա խիստ արգելքը հանվել է»,- չորեքշաբթի կառավարության նիստին ասել է Ռոհանին: «Մենք դրա շուրջ չորս տարի պայքարում էինք Ամերիկայի հետ: Չորս տարի Ամերիկան ​​ամեն ինչ արեց, որպեսզի թույլ չտա, որ դա տեղի ունենա հոկտեմբերի 18-ին, բայց այդ օրը կգա,- ասել է նա:- Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք, եւ զենք գնել ումից կցանկանանք»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի համաձայն` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր