00:00:00

Սիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է ԼՂ հակամարտության գոտի մեկնել․ ՌԻԱ Նովոստի

16:58, 14 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Սիրիայից վարձկանների նոր խումբը պատրաստվում է Թուրքիայով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմությունում իր աղբյուրներին։ Զինյալների թվի և մեկնման ժամկետի մասին տեղեկություն չկա։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այնտեղ տեղափոխված զինյալներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրում․ վերջին օրերին Թուրքիա է տեղափոխվել 18 վիրավոր և 7 դի: Միևնույն ժամանակ աղբյուրները հերքել են զինյալների՝ Լեռնային Ղարաբաղից Սիրիա վերադառնալու մասին տեղեկությունները՝ նշելով, որ նման պայմանագրերը կես տարի ժամկետով են կնքվում։ «Սիրիայից մեկնած ոչ մի զինյալ չի վերադարձել Լեռնային Ղարաբաղից»,- նշել է գործակալության զրուցակիցներից մեկը և հավելել, որ զինյալներն այնտեղ են տեղափոխվել դեռևս հունիսից։ «Փոխանակման ժամանակը դեռևս չի եկել, քանի որ դա ամեն վեց ամիսը մեկ է տեղի ունենում»,- նշել է աղբյուրը։ Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հայտնել էին, որ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից զինյալներ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ այնտեղ ծավալվող մարտերին մասնակցելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր