00:00:00

Հաղթելու ենք. հայ աստղերը նոր երգ և հոլովակ են ներկայացրել՝ քաջալերելով զինվորին

12:50, 14 հոկտեմբեր 2020

Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող հայ աստղերը համախմբվել և հանրությանn են ներկայացրել «Հաղթելու ենք» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Կոմպոզիտորը և խոսքերի հեղինակը Վահրամ Սարգսյանն է, գործիքավորումն իրականացրել է Լիլիթ Նավասարդյանը, երգը կատարում են Գևորգ Հակոբյանը, Սրբուկը, Մավր Մկրտչյանը, Գոռ Սուջյանը: Երգը ձայնագրվել է Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում: Հնչյունային օպերատորը Տիգրան Կուզիկյանն է, օպերատորները՝ Հովնան Բաղդասարյանը և Սիսակ Ռաֆայելյանը, տեսահոլովակի մոնտաժն իրականացրել է Դավիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը Սերգեյ Ումրոյանն է, գլխավոր պրոդյուսերը` Վահրամ Սարգսյանը: Երգի թողարկման ամբողջ բյուջեն (4000$-ը կրկնապատկված) մասնակիցները նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր