00:00:00

Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն խաղաղապահներ

12:40, 14 հոկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար պետք է տեղակայվեն խաղաղապահներ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը վստահ է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։ Ռուսաստանցի դիտորդ զինվորականները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի կազմի մեջ, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր