00:00:00

Անմահացավ նաև Վահեն՝ անցնելով ազատամարտիկ հոր ուղիով

00:06, 14 հոկտեմբեր 2020

Yerkir.am-ը գրում է․ Հայ ժողովրդի համար օրհասական այս օրերին յուրաքանչյուր  զինվորի կորուստ անասելի ցավ է: Այսօր էլ անպարտների անմահ երամին միացավ Վահե Աղաբաբյանը: Ծնունդով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից  էր Վահեն, լեռնական պարզությամբ մի երիտասարդ, որի համար հող հայրենին թանկ էր սեփական կյանքից,  պայծառ ապագայի երազանքներից  և առհասարակ այս աշխարհի ամեն նյութական բարիքից: Դպրոցում սիրված աշակերտ, բանակում օրինակելի և կարգապահ զինվոր էր մեր հերոսը: Հայրենասիրությունը Վահեի մեջ գեներով էր գալիս: Հայրը`Ներսես Աղաբաբյանը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից  էր` հայտնի Ռեմբո մարտական անունով: Անմնացորդ նվիրվել էր հայրենիքին և ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկին չէր երազում ոչ անուն, ոչ ոսկի, ոչ գանձ: Պատերազմից վերադարձել էր առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Եվ իսկապես հայրենիքն էր իր հոգում սրբազան նախանձ: Ազատ հայրենիքն էլ իր համար գլխավոր դափնին էր: Խոնարհ հերոս հոր կողքին մեծանալով` Վահեն չէր կարող իր ավանդը չներդնել հայրենի սահմանների պաշտպանության գործում: Մեկ տարի էլ դեռ չկար, որ զորակոչվել էր և նահատակվեց հանուն ազատ հայրենիքի` կորստի ցավի հետ մեզ թողնելով հպարտության բարձր զգացում: Փառք քեզ հերոս: Մհեր Համբարձումյան ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր