00:00:00

Կորոնավիրուսի դեպքերի աճը հասել է 113 տոկոսի. համաճարակաբանը կոչ է անում պահպանել կանոնները

22:40, 13 հոկտեմբեր 2020

Վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժին պետ Ռոմելլա Աբովյանը: «Պետք է նշեմ, որ վերջին 14 օրվա ընթացքում այդ աճը հասնում է գրեթե 113 տոկոսի: Բոլորիս պատճառները պարզ են: Ելնելով ռազմական դրությունից, մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամի, սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որը ուղղակիորեն մեր թիկունքը թուլացնում է: Բնականաբար, պարզ է, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելու արդյունքում է այս ցուցանիշների գրանցումը»,- ասաց Աբովյանը: Համաճարակաբանը հորդորեց պահպանել երեք պարզ կանոն` կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: «Կա երեք կանոն, որոնք պահպանելու ընթացքում, մենք կարող ենք ուղղակիորեն կանխարգելել կորոնավիրուսի տարածումը»,- ասաց Աբովյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր