00:00:00

Նիկոլայ Պատրուշեւը հանդիպել է Զոհրաբ Մնացականյանի հետ

19:42, 13 հոկտեմբեր 2020

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կողմերը հաստատել են հակվածությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հաղորդում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը: «ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Կողմերը հաստատել են հակվածությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման հետագա ջանքերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր