00:00:00

Արցախցի բռնցքամատիկը վիրավորում է ստացել առաջնագծում

19:13, 13 հոկտեմբեր 2020

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչները նաև մարտի դաշտում են պաշտպանում հայրենիքի պատիվը։ Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկ, գ.Կարմիր Շուկայի մարզիչ Մհեր Աթայանը, հակառակորդի գրոհը արիորեն հետ մղելիս վիրավորում է ստացել։ Այժմ Մհերը գտնվում է բուժման մեջ և շուտով կվիրահատվի Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում։ Այս մասին տեղեկանում ենք  ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: «Շուտափույթ ապաքինում և առողջություն ենք մաղթում Մհերին: Նշենք նաև, որ հայրենիքի պաշտպանության գործին են անցել նաև Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մյուս մարզիչները՝ ցուցաբերելով հայրենիքի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը։ Մեր զենքը քաջություն է ու անսահման սերը հայրենիքի հանդեպ․․․»,- ասված է հրապարակման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր