00:00:00

Հունաստանը Թուրքիայի հետ բանակցություններ չի սկսի, քանի դեռ Oruc Reis նավը մնում է մայրցամաքային շելֆի ջրերում

19:00, 13 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Հունաստանը Թուրքիայի հետ բանակցություններ չի սկսի, քանի դեռ թուրքական Oruc Reis հետազոտական նավը մնում է մայրցամաքային շելֆի ջրերում։ «Քանի դեռ նավը մնում է այս շրջանում, մենք Թոուրքիայի հետ շփումներ չենք պահպանի»,- Skai Radio-ի հետ զրույցում ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը։ Հունաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ նավը դեպի Կաստելորիզո կղզի ուղարկելու Անկարայի որոշումը «լուրջ էսկալացիա» էր եւ «ուղղակի սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանը»։ Անցյալ ամիս Թուրքիան Միջերկրական ծովի արեւելյան հատվածի վիճելի ջրերից նավը դուրս էր բերել ԵՄ գագաթնաժողովից առաջ, որում քննարկվել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցները։ Գագաթնաժողովում ԵՄ-ն հայտարարել էր, որ եթե Թուրքիան տարածաշրջանում գործողությունները շարունակի, պատժամիջոցները կարող են մտցվել արդեն դեկտեմբերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր