00:00:00

Արցախում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը. Արցախի ԱԻԾՊ

15:55, 13 հոկտեմբեր 2020

Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև նրա անկեղծ կամավորը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «-Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ, հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ: -Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում: -Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր