00:00:00

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ցավակցել է Արցախում Շանթ Նավոյանի զոհվելու կապակցությամբ

15:40, 13 հոկտեմբեր 2020

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանի զոհվելու կապակցությամբ։ «Շանթ Նավոյանը սովորում էր Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։ Ինչպես եւ նրա ընկերները, նա այս տարի զինվորական ծառայություն էր անցնում։ Վերջին 2 շաբաթներին ծառայել նշանակում է պատերազմել։ Նա 19 տարեկանում զոհվեց ղարաբաղյան ռազմաճակատում։ Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ UFAR-ի ամբողջ հանրությանը։ Ֆրանսիան իր համալսարանի միջոցով հավատում է երիտասարդ հայերի ապագային, Հայաստանին հարվածած պատերազմը նրանց խլում է մեզնից»,- գրել է նա իր Facebook-յան էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր