00:00:00

ԱԻՆ փրկարարներն Արցախում են

14:14, 13 հոկտեմբեր 2020

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում: Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործել նաև այլ ստորաբաժանումներում: Գնդապետ Կարեն Սարգսյանը բոլորին շնորհակալություն է հայտնել անմնացորդ ծառայության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր