00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 569 նոր դեպք է գրանցվել

12:25, 13 հոկտեմբեր 2020

Կրկին կտրուկ աճ. վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 569-ով, 11 մարդ մահացել է: StopCov պաշտոնական կայքի համաձայն` երկրում վարակվածների ընդհանուր թիվը 12 841 է: Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 329 մարդ է դուրս գրվել քովիդ կլինիկաներից, իսկ համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 6867 հիվանդ: Մահացել է 102 մարդ: Ներկայումս կարանտինում է գտնվում 5 590 մարդ, հիվանդանոցներում` 836, քովիդ հյուրանոցներում` 1.393 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր