00:00:00

Կորոնավիրուսով վարակման 745 նոր դեպք մեկ օրում. մահացել է 8 մարդ

10:49, 13 հոկտեմբեր 2020

Հայաստանում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 745 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 329277, վերջին մեկ օրում` 2114 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9908 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 46318 անձ` վերջին մեկ օրում 427 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2  դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր