00:00:00

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի մատակարարումն արգելելու մասին հայցը

10:19, 13 հոկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելի Բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին միջնորդությունը՝ «Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար արդարացումների ապացույցների բացակայության պատճառով»։ Այս մասին գրում է JPost-ը: Այս գործով դատավոր Յոսեֆ Էլրոնն ասել է, որ միջնորդագրում չկան հիմնավոր ապացույցներ՝ լսումներ անցկացնելու համար: Նշենք, որ հայցը ներկայացրած ակտիվիստ Էլի Ջոզեֆը որոշումից հետո հացադուլ է հայտարարել: Ավելի վաղ իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը դատական ​​հայց էր ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Դատական ​​գործը հարուցվել էր Պաշտպանության նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր