00:00:00

Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինվորներին (լուսանկարներ)

19:25, 12 հոկտեմբեր 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար: Միաժամանակ, նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում: Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով` գնահատելու վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր և հավաստիացել, որ թե' բուժանձնակազմերը, թե' կազմակերպությունները լիովին պատրաստ են որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու մեր զինվորներին: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին նվիրումի համար և ընդգծել, որ այս ռազմաճակատում մենք էլ ենք հաղթելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր