00:00:00

ՊԵԿ-ը 400 մլն ՀՀ դրամ է փոխանցում հայոց բանակին

19:01, 12 հոկտեմբեր 2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին: Այս անգամ hիմնադրամի հաշվեհամարին ՊԵԿ-ը փոխանցում է 400 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր 30 մլն դրամ: Այսօր մենք միասնական ենք առավել քան երբևէ, և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք այս գործի կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար: Կոչ ենք անում բոլորին ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին: Փա՛ռք Հայ զինվորներին Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը Փա՛ռք Արցախի Հանրապետությանը #ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր