00:00:00

Էնֆիաջյանը հույս ունի, որ Բելառուսը կարձագանքի Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման լուրերին

18:46, 12 հոկտեմբեր 2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։ Կողմերը անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են: Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։ ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի  կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր