00:00:00

Սեբաստիա փողոցում «Մերսեդեսներ» են բախվել. Կին ուղեւորը վիրավորվել է

10:04, 10 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 9-ին, ժամը 20:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գեւորգ Ո․) եւ «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Գեւորգ Խ․) մակնիշի ավտոմեքենաները: «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Անահիտ Գ․-ն (ծնված 1964 թ․) ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր