00:00:00

«Ռոմա»-ն հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան

04:07, 10 հոկտեմբեր 2020 Սպորտ

Իտալական «Ռոմա» ակումբի հիմնադրամը Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է  փոխանցել հագուստով եւ սպորտային հանդերձանքով 117 ծանրոց, որոնք կտրամադրվեն Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը: Ծանրոցները կփոխանցվեն «Ռոմա»-ի հայաստանյան ֆան ակումբին: «Մի կողմ թողնելով ցանկացած քաղաքական նկատառում՝ «Roma Cares Foundation» հիմնադրամը կա  եւ  կլինի «Ռոմայ»-ի ամենակարիքավոր երկրպագուների կողքին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Այս նվիրատվությամբ մենք մտադիր ենք առաջին կոնկրետ օգնությունը ցուցաբերել երեխաներին, կանանց եւ տղամարդկանց, որոնք հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում», - ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան: Ծանրոցների մեջ կան շապիկներ, մարզական շորտեր, սպորտային հագուստներ, վերնաշապիկներ և այլ տեսակի հագուստ, որոնք նախատեսված են երեխաների, կանանց և տղամարդկանց համար: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբի տնօրինությանը աջակցության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր