00:00:00

Խոշոր հրդեհ Արգավանդ գյուղում

20:03, 19 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող կազմակերպություններից մեկի էլեկտրական ենթակայանում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի թիվ 174 հասցեում գտնվող ընկերության տարածքում այրվել են մեկ հարկանի շինության կախովի առաստաղը (մոտ 70 քմ), կից երեք հարկանի շինության 3-րդ հարկի էլեկտրական ենթակայանը՝ ամբողջությամբ (18 քմ) և ջերմահարվել՝ 2-րդ հարկի խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 4 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:58-ին, մարվել՝ 01:05-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր