00:00:00

Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում մեքենան շրջվել է

19:44, 19 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 19-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և Mercedes G500 մակնիշի (վարորդը՝ Կ. Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:  Վառելիքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են կողաշրջված Mercedes G500 մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր