00:00:00

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են ցուցանակները, լուսաֆորները, նետել քարեր, մետաղյա իրեր. Ձերբակալվել է զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից (տեսանյութ)

18:11, 19 ապրիլ 2018

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները և ճանապարհային նշանները, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել  նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Քննության ընթացքում ի թիվս քննչական և դատավարական այլ գործողությունների զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, պարզվել ակտիվ գործողություններ կատարած, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցող անձանց ինքնությունը։ Արդյունքում՝ երկու անձ, ովքեր կոտրում են լուսաֆորները, ճանապարհային նշանները, նետում քարեր, ձերբակալվել են։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ տեսանյութերում պատկերված մյուս անձանց ևս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե https://www.youtube.com/watch?v=hRCksFFvBjc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր