00:00:00

Ս. Սարգսյանը հրահանգել է գործադիրի անդամներին 2 ժամ շուտ հետնամուտքից մտնել Կառավարության շենք

17:46, 19 ապրիլ 2018

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարության նիստերը սովորաբար տեղի էին ունենում հինգշաբթի օրերին՝ ժամը 11:00-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հրավիրելիք առաջին նիստի ժամը փոխվել է: Նիստը  կկայանա 17:00-ին: Ժամի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան, ժամը 8-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում: Վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ հսկողություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ: Նրանք նաեւ բերման են ենթարկել քաղաքացիների: Այս պահին երթի մանսակիցները շարժվում են մայրաքաղաքի փողոցներով, կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց պայքարին եւ հանրահավաքին, որը  նախատեսված է ժամը 19:00-ին: Irakanum.am-ին  հայտնի դարձավ,որ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է նիստից երկու ժամ առաջ գալ , եւ ներս մտնել հակառակ մուտքից, որպեսզի աչքի չընկնեն: Նշենք, որ Կառավարության նիստը դռնփակ է լինելու: Ավարտից հետո նախատեսված է Արդարադատության ու Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարների պաշտոնակատարների մամուլի ասուլիսը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր