00:00:00

Երևանում հայտնաբերված նռնակը Ֆ-1 տեսակի է. այն հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին

14:36, 03 հոկտեմբեր 2020 Պատահարներ

Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում հայտանբերված նռնակը Ֆ-1 տեսակի է, հին: Ինժեներասակրավորական խումբը այն հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, ժամը 12։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր