00:00:00

Գորիս քաղաքում քաղաքացին նետվել է տանիքից. Նրա վիճակը ծանր է

23:39, 30 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 18:24-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող «Մինա» հյուրանոցի տանիքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով տանիքից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է տանիքից․ շտապօգնության աշխատակիցները տուժածին հոսպիտալացրել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր