00:00:00

Մադինա գյուղը վերջին հրաժեշտը տվեց իր զինվոր զավակին

03:35, 19 ապրիլ 2018

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղն այսօր վերջին հրաժեշտը տվեց մարտական հերթապահության ժամանակ զոհված իր զինվոր զավակին՝ Արցախի Պաշտպանության բանակի զինվոր Ալեք Նվերի Կարապետյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մադինայի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը, ապրիլի 17-ին Ալեք Կարապետյանին վերջին հրաժեշտը տալու եւ նրա ծնողներին ու հարազատներին ցավակցելու են եկել ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաներ, ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության Գեղարքունիքի մարզային կառույցների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի անդամները, Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, Մադինայի եւ շրջակա համայնքների բնակիչները, զոհվածի հրամանատարները, մարտական եւ դպրոցական ընկերները, ուսուցիչները: Հոգեհանգստյան կարգ է կատարվել Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից: Ալեք Կարապետյանը հուղարկավորվեց հայրենի Մադինա գյուղի գերեզմանատանը, զինվորական կարգով՝ Պատվո համազարկի եւ երաժշտության ուղեկցությամբ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ալեք Կարապետյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայության համար» մեդալը զոհված զինվորի ծնողներին հանձնվեց զորամասի հրամկազմի ներկայացուցչի կողմից: Մեծարման եւ հրաժեշտի խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստյոպա Գալստյանը՝ ցավ ու ափսոսանք հայտնելով Պաշտպանության բանակի զինվորի մահվան համար, ցավակցելով զինվորի ծնողներին ու հարազատներին եւ հույս հայտնելով, որ Ալեք Կարապետյանի մահվան պատճառ հանդիսացած ծառայակիցը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: «Ալեք Կարապետյանը սովորել է մեր դպրոցում: Ուսման մեջ թեեւ քիչ էր փայլում, սակայն շատ ուշիմ, ջանասեր, ծնողասեր ու աշխատասեր երեխա էր՝ միշտ ժպիտը դեմքին: Չէր նեղացնում մեծերին կամ փոքրերին: Նրան սրտանց սիրում ու հարգում էին բոլորը՝ մեծից փոքր: Ալեքն իր ծնողների երրորդ եւ կրտսեր զավակն էր, ով աչքի էր ընկնում նաեւ զինվորական ծառայության մեջ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր