00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու Toyota. կան վիրավորներ

01:19, 19 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 52-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 21 ՕԼ 219 համարանիշի և 21-ամյա Կարեն Գալոյանի Toyota մակնիշի 10 ՕՕ 090 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 20-ամյա Դավիթ Գևորգյանն ու 24-ամյա Ժան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր