00:00:00

«Կանգնած եմ ազգիս կողքին».Հենրիխ Մխիթարյանը՝ ԼՂ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին

19:49, 27 սեպտեմբեր 2020 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին: «Այսօր առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները: Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել կանգնեցնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները: Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ՝ առանց գոյության սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»,-գրել է ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր