00:00:00

Ավտովթար Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

00:55, 19 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 18-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 1-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ս. Պ.), «Mercedes C» (վարորդը՝ Հ. Ա.) և «Mercedes C» (վարորդը՝ Լ. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները՝ Ս. Պ.-ն, Հ. Ա.-ն և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր