00:00:00

Մեկ օրում 16 հանցագործության դեպք է բացահայտվել

00:20, 19 ապրիլ 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 16 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 6, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման և խուլիգանության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորության ոչնչացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր