00:00:00

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

10:39, 26 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 02։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարերը (մոտ 6 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր