00:00:00

Աշտարակում ավտոտնակում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են «ՎԱԶ-2107»-ը, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ

16:25, 25 սեպտեմբեր 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։35-ին։ Ավտոտնակում այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ՝ մոտ 5 գմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր